Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվում է Շառլ Ազնավուրի աստղը. ՈՒՂԻՂ

Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվում է աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը բացվում է «Կենդանի կատարում» անվանակարգում:

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում