«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել

«Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից մի­անգամից 500 հատ կոնյակ է գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնի­կական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան-2799» հոբելյանական լոգոյով գրված­քով: Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաև, որ կոնյակներն ու­նենան 10 տարվա հնեցում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում