Այս մրցաշրջանը Մխիթարյանինն է լինելու. Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով այս մրցաշրջանը կլինի Հենրիխ Մխիթարյանի մրցաշրջանը:

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանը Մխիթարյանի մրցաշրջանն է: Նախորդ տարի նրա համար դժվար էր: Մարդիկ նրան չեն գնահատում, քանի որ մյուսների պես բարձր անուն չունի, կամ էլ այն, որ փոքր երկրից է: Այս տարի նա կստանա վստահություն, որին արժանի է: Ես խաղադրույք եմ կատարում Մխիթարյանի վրա: Իսկ եթե ինձ փոխանցումներ չկատարի, ապա չի խաղա (ծիծաղում է): Կատակում եմ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջ է բերում ESPN-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում