Կուբանում ավտովթարի զոհերի թվում ազգությամբ երկու հայ կա

Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-յան էջում: «Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից ստացված նախնական տվյալներով՝ Կուբանում վթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Քաղաքացիությունը ճշտվում է»,-նշված է գրառման մեջ:

Կրասնոդարի երկրամասում բանվորների փոխադրող ավտոբուսն ընկել է ծովը: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ զոհվել է առնվազն 12 մարդ, 20-ին հաջողվել է փրկել, եւս երեքի ճակատագիրն անհայտ Է: «Ավտոբուսում եղել է 35 մարդ՝ Վոլնա ավանում «Թամաննեֆտեգազ» կառանացցի կառուցմամբ զբաղվող բանվորներ»: Նրանցից 12-ը զոհվել են, 20-ը փրկված են: Երեքի ճակատագիրը հայտնի չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: «Տուժածներից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Նրանք անգիտակից վիճակում են»,- նշել են բժիշկները:

Պատահարի պատճառները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում