AM | RU
USD
EUR
RUB

Աֆրիկյան ժանտախտը հնարավոր է ճնշել բնական նյութերով

Տզերը` վիրուսի տարածման հիմնական միջոց

Հովակիմ Զաքարյանի գլխավորած թիմը փորձում է գտնել նյութեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի բուժել աֆրիկյան ժանտախտով վարակված խոզերին:

Աֆրիկայից սկզբնավորված և Եվրոպա ու Ասիա հասած այս հիվանդության դեմ դեռևս 60-ականներից փորձում են պատվաստանյութ ստանալ, բայց անարդյունք: Արդեն իսկ վարակված կենդանիներին լիարժեքորեն առողջացնելու ուղիներ նույնպես մինչև հիմա չկան: Վիրուսի տարածումը կանխելու հայտնի միակ եղանակը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կարանտին հայտարարելն ու տվյալ տարածքում գտնվող բոլոր խոզերին` վարակված, թե առողջ, ոչնչացնելն է: Պատկերացնելու համար հիվանդության տարածման տեմպերն ու տնտեսությանը հասցվող վնասը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը հիշեցնում է 10 տարի առաջ Հայաստանում արձանագրված համաճարակի վիճակագրությունը. «2007-2008թթ. առաջին համաճարակի արդյունքում խոզերի գլխաքանակն ամբողջ հանրապետությունում կրճատվեց 50 տոկոսով: Արդյունքում մեծ վնաս կրեցին հատկապես գյուղացիական տնտեսությունները, քանի որ խոշոր ֆերմաների դեպքում հեշտ կառավարելի է կարանտինային իրավիճակը»:

Հայաստանում շրջանառվող վիրուսի շտամը, որը 7-8 օրվա ընթացքում, լավագույն դեպքում` մինչև երկու շաբաթը, սպանում էր խոզին, Հովակիմի խոսքով, այն հազվադեպ հանդիպող վիրուսներից է, որ այդքան կարճ ժամանակահատվածում 100 տոկոս մահով է ավարտվում: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկում եղել է մեկ էլ 2011թ., բայց Հովակիմը վստահ է` փոքրամասշտաբ, բայց ամեն դեպքում, վարակումներ դրանից հետո էլ են եղել ու դեռ կլինեն, քանի որ վիրուսը ոչ մի տեղ չէր կարող անհետանալ:

Հստակ ասել, թե Վրաստանից ինչ ճանապարհով էր աֆրիկյան ժանտախտը հասել Հայաստան, դժվար է, բայց տարածման տարբերակներից մեկը տզերն են: «Վիրուսի տարածման հիմնական եղանակը օրնիտոդորոս կոչվող տզերն են, որոնք հիմնականում թռչունների վրա են մակաբուծում: Չվող թռչունների միջոցով դրանք կարող են հայտնվել ամենատարբեր վայրերում և կծելով խոզին`վարակել: Վարակման եղանակ կարող է լինել նաև հիվանդ խոզի կղանքը, մեզը: Նույն դաշտում գտնվող, միասին բուծվող խոզերը հեշտությամբ կարող են այդ ճանապարհով ևս վարակվել: Բայց քանի որ տզերն են հենց վարակի հիմնական տարածողը, իսկ դրանց ոչնչացնելը շատ դժվար է, ուստի և մարդը չի կարող լիովին վերահսկել և կանխարգելել հնարավոր համաճարակը»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը:

Հովակիմ Զաքարյանի խոսքով` աֆրիկյան ժանտախտի կլինիկական դրսևորումները շատ նման են դասական ժանտախտի դրսևորումներին. «Այդ վիրուսը ևս առաջացնում է հեմորագիա`ներքին օրգանների արյունազեղումներ: Այն պաթոլոգիական պատկերով շատ նման է նաև էբոլային, որը մարդկանց մոտ է հանդիպում: 7-8 օր հետո վիրուսային վարակն ավարտվում է կենդանու մահով, սակայն այդ ժամանակահատվածը լիովին բավարար է, որ վիրուսը բազմանա, անցնի առողջ խոզերին, ուստի և այդ տարածքում հայտարարվում է կարանտին և ոչնչացվում են այնտեղ գտնվող բոլոր խոզերը»:

Աֆրիկյան ժանտախտի բնածին ու արհեստածին «հակաթույները»

Վարակված խոզի միսը մարդու համար անվտանգ է, բայց այն շուկա հանելը նույնպես արգելվում է: Պատճառն այն է, որ տեղափոխման ընթացքում հնարավոր է վիրուսը տարածվի. «Եթե անգամ մարդուն ներարկեն վիրուսը, նրա մոտ խնդիր չի առաջանա, քանի որ մարդու օրգանիզմի այն բջիջները, որոնցում այն պետք է բազմանա, ներքին միջավայրով տարբերվում է խոզերի նույնատիպ բջիջներից, ինչն էապես ազդում է վիրուսի բազմացման վրա: Դեռ 70-ականներին մարդուց և տարբեր կենդանիներից անջատել են համապատասխան բջիջները և փորձել վարակել աֆրիկյան ժանտախտով, բայց խոզերից բացի, ուրիշ ոչ մեկի մոտ վարակում տեղի չի ունեցել: Միայն հավերի մոտ է դանդաղորեն զարգացել»:

Արդեն վարակված խոզերին բուժելու համար պետք էր գտնել այնպիսի նյութեր, որոնց գինը չգերազանցեր խոզի արժեքը, ինչի ուղղությամբ արդեն շուրջ երկու տարի աշխատում է ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման նորաստեղծ խումբը: Այդ առումով ամենամատչելի նյութը, բնականաբար, պետք է ունենար բնական ծագում:

«Կա նյութերի մի խոշոր ընտանիք` ֆլավոնոիդներ, որի մեջ մտնում են բույսերի կողմից սինթեզվող 5000 տեսակի նյութեր, որոնցից որոշներն ունեն հակավիրուսային էֆեկտ: Դրանց մի մասն արդեն հետազոտել և պարզել ենք, որ աֆրիկյան ժանտախտին բավականին արդյունավետ ճնշում է ապիգենին կոչվող նյութը: Դա պարզել ենք in vitro մեթոդով` վարակված բջիջների վրա փորձարկելով, բայց խոզերի վրա դեռևս փորձարկում չի արվել: Ապիգենինը կարողանում է վիրուսի քանակը մոտ 1000 անգամ նվազեցել, այսինքն` եթե վիրուսի սկզբնական քանակը 1000 միավոր է, ապա այն լրիվությամբ կոչնչացվի: Մենք նաև վարակված բջիջներին նույն նյութը նույն չափաբաժնով տվել ենք հինգ օր շարունակ և տեսել, որ այն անհետանում է: Համենայնդեպս, մեր ունեցած միջոցներով չէինք կարողանում դեդեկցիա անել: Ի դեպ, եթե վիրուսը թեկուզ աննշան քանակությամբ մնում է խոզի օրգանիզմում, այն հանդիսանում է նոր վարակի աղբյուր»,-ասում է Հովակիմը:

Ապիգենինը, որպես քիմիական միացություն, անկայուն միացություն է և սինթեզվում է տարբեր քիմիական ածանցյալների հետ, որոնք ևս ունեն հակավիրուսային ազդեցություն, բայց` ավելի թույլ:

Ամեն դեպքում մասնագետները փորձում են հասկանալ, թե վիրուսի որ փուլում որ նյութն ավելի արդյունավետ կազդի: Մեկ տարի անց, երբ խումբն ավարտի հետազոտությունները, պարզ կլինի, թե քիմիական կառուցվածքից կախված` ինչպես է փոխվում նյութի հակավիրուսային էֆեկտը:

Հայ-ռուսական համատեղ դրամաշնորհի շրջանակում խումբն ապիգենինից պակաս մատչելի, բայց ազդեցությամբ գրեթե հավասար նյութեր է հայտնաբերել, որոնք ֆիզիկական եղանակով, բայց դարձյալ 1000 անգամ ճնշում են վիրուսի մուտքը բջիջ: Թեկուզ ծրագիրն արդեն ավարտվել, հոդվածն էլ ուղարկվել է տպագրության, բայց արհեստական եղանակով լաբորատորիայում սինթեզված նյութերի ողջ ընտանիքը շարունակում է մնալ Հովակիմի գլխավորած թիմի ուշադրության կենտրոնում և հետագա աշխատանքների ընթացքում կպարզեն, թե հատկապես որ նյութի ամենափոքր չափաբաժինն ունի առավելագույն արդյունավետություն:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները` Հովակիմ Զաքարյանի

Լրահոս
«Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ «168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը «Հայկական ժամանակ». Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է «Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել «Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի «Ժողովուրդ». Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել «Ժամանակ». Դասադուլավոր ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կոնսենսուս է ձեռք բերվել «Հրապարակ». ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի «Ժամանակ». 8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 23 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր իջեցնող առանցքային պետական կառույցներից մեկը. Արտակ Զաքարյան Նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են ԴԱՀԿ ծառայության շարքերը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են Արցախում զոհված երեք զինծառայողները Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին Հայաստանի հարևան որոշ երկրներում մտահոգիչ է ԶԼՄ-ների և կրթության միջոցով ատելության տարածումը. Էդվարդ Նալբանդյան ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումն Ազգային ժողովում. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan