Կրասնոդարում ծովն ընկած ավտոբուսը պատկանել է մասնավոր անձի

ՌԴ Կրասնոդարի երկրամասում օգոստոսի 25-ին ծովն ընկած ավտոբուսը պատկանում է ոչ թե “ОТЭКО” ընկերությունների խմբին, այլ մասնավոր անձի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

«Ավտոբուսի սեփականատերը տրանսպորտային ծառայություններ մատուցոփղ գործարար է»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

“ОТЭКО” ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Միշել Լիտվակը տեղի ունեցած ողբերգությունից հետո հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է հրաժարվել կապալառուների ծառայություններից և սեփական ավտոբուսները ձեռք բերել:

Օգոստոսի 25-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսի շրջանում բանվորների տեղափոխող բեռնատար ավտոբուսն ընկել է սև ծովը, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել, ովքեր Բաշկիրիայի, Ղրիմի և Կոստրոմսկի մարզի բնակիչներ են: Պատահարի հետևանքով զոհվածների թվում նաև երկու հայ կա: Մեկ մարդ համարվում է անհետ կորած: Նաև հայտնի է, որ պատահարի հետևանքով տուժել է 33 մարդ: Կրասնոդարի երկրամասում օգոստոսի 27-ին սուգ է հայտարարված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում