Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին գրառումը կատարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:

«Մենք ողջունում ենք Այովայի կողմից, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,– նշված է գրառման մեջ:

Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այովան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում