Բրյուսելում զինվորները սպանել են «Ալլահ աքբար» բղավելով իրենց վրա հարձակված երիտասարդին
26/08/2017 15:49
Նմանատիպ
Բելգիացի զինվորներին հաջողվել է սպանել Բրյուսելում դանակով իրենց վրա հարձակված մարդուն: Իրավապահներն այն որակել են ահաբեկչական հարձակում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում: Սոմալիից 30 տարեկան ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում: Զինվորներից մեկը վիրավոր է ձեռքից:
Բելգիայի Դաշնային դատախազության գրասենյակից ասել են, որ մինչ այդ հարձակվողը հայտնի չի եղել ահաբեկչական գործողություններում, սակայն հարձակման ժամանակ բղավել է «Ալլահ աքբար»:
Զինվորների ներկայությունը փողոցում անվտանգության պահպանման մեծածավալ գործողությունների մի մասն է եղել` նախատեսված հանգստացնելու հանրությանը 2016-ի մարտի ահաբեկչությունից, որը խլել էր 32 մարդու կյանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում