Գյումրեցի մարզիչն արժանացել է ՈՒԵՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի ոսկե մրցանակի դափնեկրի կոչմանը

Կանանց ֆուտբոլի մասսայականացման ու տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար գյումրեցի մարզիչն արժանացել է ՈՒԵՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի ոսկե մրցանակի դափնեկրի կոչմանը:

Գյումրեցի ֆուտբոլիստուհիները շարունակում են նոր հաղթանակներ գրանցել: «Տրիբունա» ակումբի Գյումրիի աղջիկների թիմը միշտ աչքի է ընկել հաղթանակներով, իսկ սա անխոս նաև մարզչի շնորհիվ: Սենիկ Առաքելյանի շնորհիվ Գյումրին աղջիկների երկու թիմ ունի: Այս, ինչպես նաև կանանց ֆուտբոլի մասսայականացման ուղղված աշխատանքները հաշվի առնելով, Սենիկ Առաքելյանին լավագույն մարզիչ անվանակարգում սերտիֆիկատն արդեն հանձնել են, իսկ պաշտոնապես ՈՒԵՖԱ-ն այդ մասին իր կայքում կհայտարարի սեպտեմբերին՝ Սպորտի Եվրոպական շաբաթ ու ֆուտբոլի շաբաթ միջոցառումների շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում