Ոսկեհատ գյուղում վթարի ենթարկված մեքենայի 31-ամյա վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին՝ ժամը 14:25-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Mersedes E-320» մակնիշի 86 OQ 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում