Թուրքիան հեռանում է եվրոպական արժեքներից. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը հեռանում է Եվրոպայից և եվրոպական հիմնարար արժեքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին նախարարը խոսել է կառավարության բաց դռների օրվա շրջանակում կազմակերպված հանդիպման ժաման! ակ:

Գաբրիելը հիշեցրել է, որ Էրդողանի պատճառով շատ մտավորականներ, լրագրողներ և գիտնականներ մնացել են առանց հայրենիք, ուստի Գերմանիան պետք է ձեռք մեկնի և աջակցի նրանց:

«Մենք չենք ցանկանում, որ Էրդողանն իր ներքին քաղաքական խնդիրները տեղափոխի Գերմանիա և մարդկանց իրար դեմ հանի»,– ընդգծել է ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում