Արցախի նախագահն ընդունել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին եւ այստեղ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում