«Հայկական ժամանակ». Ավիատոմսերի գները սկսել են նվազել

Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գները սկսել են ավելի էական նվազում գրանցել, քան եվրոպական ուղղություններով ավիատոմսերի դեպքում։ Եթե հուլիսին օգոստոս ամիսների սկզբին ավիատոմսերի գները կրկնապատկվել էին և եռապատկվել, ապա օգոստոսի վերջից դրանց գները աստիճանաբար նվազում են։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Airlanes» ընկերությունն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածի համար Երևան-Մոսկվա ուղղությամբ էկոնոմ կարգի ավիատոմսի համար սահմանվել է 157 հազար դրամ։ Նույն ժամանակահատվածի համար «Ural Airlines»-ն առաջարկում է 160 հազար դրամ արժողությամբ տոմսեր։ Արդեն սեպտեմբերի 4-11-ի համար, նույն «Ural Airlines»-ն առաջարկում է 131 հազար դրամից սկսվող ավիատոմսեր։ «Utair»-ը նույն ժամանակահատվածի համար առաջարկում է ավիատոմսեր սկսած 150 հազար դրամից։ հուլիս և օգոստոս ամիսներին գրեթե նույն գներն էր՝ սահմանված, սակայն մի ուղղության համար, այսինքն՝ առանց ետադարձի Երևան-Մոսկվա ավիատոմսը սկսվում էր 150 հազար դրամից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում