«Ժողովուրդ». Առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ կնվազի քաշը

Ամենայն հավանականությամբ առաջիկայում հացը կթանկանա 20 դրամով, կամ էլ հացարտադրողները կնվազեցնեն հացի քաշը։ Պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանի որոշումն է, ըստ որի՝ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է սանիտարական անձնագիր ունենալը, այլապես նրանք կտուգանվեն մինչև 300 հազար դրամ։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը: 

«Սննդամթերքի տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ձեռք բերելը ֆինանսական լրացուցիչ ծախսեր է ենթադրում. մեկ մեքենայի համար փորձաքննության արժեքը 15 հազար դրամ է, բայց մեքենայի կահավորելու արժեքը ըստ չափսերի է՝ մինչև 100 հազար դրամ։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հացարտադրողները բողոքել են ՍԱՊԾ-ի որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ փորձելու են ծախսերը կոմպենսացնել կամ հացը թանկացնելու, կամ արտադրանքի քաշը նվազեցնելու միջոցով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում