«Հրապարակ». Դատավոր Հարություն Մովսեսյանին դեռ փոխարինող չկա

Օգոստոսի 2-ից թոշակի գնացած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին դեռ փոխարինող չկա:

«Հրապարակ»-ը գրել է. «Երբ Երևանում դատավորի հաստիք է ազատվում, նշանակումը չի ուշանում, ավելին՝ դեռ հաստիքը չազատված` հազար ծանոթ են խառնում, որ նշանակվեն: Շիրակի դեպքում այլ է. մարզի մեր աղբյուրները պնդում են, որ հնարավոր է այս տարի նշանակում չլինի, քանի որ առաջխաղացման ցուցակում գյումրեցի թեկնածու չկա, իսկ մյուսներն էլ չեն ցանկանում աշխատել Գյումրիում: Եթե հարմար թեկնածու չգտնեն, ապա նշանակումը կլինի հաջորդ տարի: Այս ընթացքում դատերը բաշխվում են մյուս դատավորների վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում