«Նաիրիտ»-ի հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում