Վանի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. թռիչքները դադարեցված են

Վանի օդանավակայանում դեռևս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Բռնկված հրդեհի հետևանքով միառժամանակ դադարեցվել են թուրքական օդանավակայանի բոլոր թռիչքները: Կրակը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ ու հրշեջներ:

Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, ով հոսպիտալացվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում