«Իրավունք». Կառավարությունը հակահրդեհային սարքավորումներ ձեռք կբերի Ճապոնիայից

Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկված ՀՀ և Ճապոնիայի կառավարության միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկության համաձայնություն տալու հարցը։

«Իրավունք»-ը մեկնաբանել է. «Առաջին հայացքից թվում է, թե մեր ամենասրտացավ բարեկամը ճապոնացիները դուրս եկան, որոնք տեսնելով ԱԻՆ-ում մեր անմխիթար վիճակը և սարքավորումների պակասը՝ որոշեցին ձեռք մեկնել ու հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագիր առաջարկել։ Սակայն, ինչպես ասում է իմաստուն ժողովուրդը, նրանք՝ թաց տեղ պառկող չեն։

Կառավարության օրակարգում ընդգրկված մեկ այլ որոշման նախագծի համաձայն՝ գործադիրը հավանություն կտա Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի պահանջից ազատելուն, ընդ որում՝ բավական հրատապ՝ հենց սեպտեմբերի 6-ից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում