Հորդառատ անձրևները կրկին հեղեղել են Ստամբուլը

Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում օգոստոսի 29-ին տեղացած հորդառատ անձրևները կրկին կաթվածահար են արել քաղաքի բնականոն կյանքը: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը` նշելով, որ քաղաքը վերածվել է Վենետիկի:

Ստամբուլի հեղեղված փողոցներում երթևեկությունը դարձել է գրեթե անհնարին, գրանցվել են ավտոպատահարներ: Հեղեղվել են գետնանցնումները: Մինչև ծնկներ հասնող ջրի պայմաններում քաղաքացիները դժվարացել են անգամ տեղաշարժվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում