Թուրքիայում գործողություն նախապատրաստող ԻՊ վեց անդամ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները քաղաքի երկու թաղամասում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն են իրականացրել:

Գործողության արդյունքում ձերբակալվել է ԻՊ-ն հարելու մեջ մեղադրվող վեց անձ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Ձերբակալվածները օտարերկրյա քաղաքացիներ են եղել, ովքեր ահաբեկչական գործողություն են նախապատրաստել: Նրանց տներում իրականացված խուզարկման արդյունքում առգրավվել են փաստաթղթեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում