Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Մեհման Ալիևի բողոքը. ընդդիմադիր գործիչը ձերբակալված կմնա

Բաքվի Յասամալի շրջանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 30-ին քննել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի բողոքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դատարանը չի բավարարել Մեհման Ալիևի բողոքը և նա կշարունակի ձերբակալված մնալ:

Մեհման Ալիևի փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալի ձերբակալությունն անօրինական է, և հայտնել է, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում