Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորվել է 8 մարդ

Թուրքիայի Իզմիր քաղաքում բանտարկյալների տեղափոխող ավտոբուսի երթևեկելու ժամանակ պայթել է ճանապարհին դրված աղբարկղի մեջ գտնվող պայթուցիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, կոտրվել են հարակից շենքերի պատուհանների ապակիները:

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել դեպքի մանրամասները ճշտելու համար: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են գործողության պատասխանատուները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում