Ահաբեկիչների ծրագրերը ձախողվել են, իսկ Արևմուտքի ճնշումը Սիրիայի նկատմամբ՝ նվազել. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների գծով օգնական Հուսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպմանը նշել է, որ Սիրիայում ահաբեկիչների ծրագրերը ձախողվել են, և Արևմուտքի ճնշումն իր երկրի նկատմամբ նվազել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է telesur-ը:

Նախագահ Ասադը հայտարարել է, որ այդ ահաբեկչական ծրագրերի ձախողման և Արևմուտքի ճնշման նվազելու հանգամանքը պայմանավորված է Սիրիայի, Իրանի և այլ բարեկամ երկրների՝ ահաբեկչական խմբավորումների դեմ տարած հաղթանակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում