Էրդողանն իր թիկնազորի անդամների դեմ ԱՄՆ ներկայացրած մեղադրանքները սկանդալ է համարում
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թիկնազորի անդամներից 15-ի դեմ Միացյալ Նահանգների կողմից մեղադրանք ներկայացնելու մասին որոշումը սկանդալային է որակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին իր անվտանգությունը պատշաճ կերպով չպահպանելու համար՝ ընդգծելով, թե նման պարագայում ստիպված են եղել խնդրին միջամտել իր անվտանգության աշխատակիցները:
«Այս պահին արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները շարունակում են բանակցությունները: ԱՄՆ-ում լավ զարգացումներ տեղի չեն ունենում: Դա մի երկիր է, որ շարունակում է պաշտպանել գյուլենականներին, Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի նահանգի դատարանն ընդլայնված կազմով որոշում է կայացրել մեղադրականներ ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում 2017 թվականի մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակցի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում