Արցախի նախագահն ընդունել է կանադացի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է կանադացի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանն արծարծվել են Կանադա-Արցախ կապերին, տարածաշրջանային գործընթացներին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում