AM | RU
USD
EUR
RUB

Վստահ եմ, որ գալու է այն ժամանակը, երբ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, այլ ոչ թե կրթօջախների պայմանների մասին

Գիտելիքի և դպրության օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 հիմնական դպրոց և ներկա գտնվել ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում գործարար, բարերար և դպրոցի շրջանավարտ Արթուր Վարժապետյանի կողմից կրթօջախն այս տարի հիմնանորոգվել է: Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի շենքի տանիքը, դասասենյակները, միջանցքները, սանհանգույցները, մարզադահլիճը: Փոխվել ու թարմացվել է դպրոցի կահավորանքը: Բացի այդ, մասնակի վերանորոգվել է նաև կաթսայատունը: Դպրոցի հարակից տարածքը ևս ամբողջությամբ կանաչապատվել, ասֆալտապատվել և լուսավորվել է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արթուր Վարժապետյանի հետ շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Դպրոցի ավելի քան 770 աշակերտների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ: Ի դեպ, ուսումնական այս տարում դպրոցն իր դռներն է բացել 110 առաջին դասարանցիների առջև:

«71 դպրոցի աշակերտների և մանկավարժների համար այսօր կրկնակի տոն է, քանի որ այս կրթօջախն իր աշակերտներին դիմավորում է ամբողջությամբ հիմնանորոգված: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արթուր Վարժապետյանին, ով մշտապես իր դպրոցի կողքին է և ստանձնել ու իրականացրել է հիմնանորոգումը: Սա իսկապես ողջունելի մոտեցում է, և մենք մեր հերթին հորդորում ենք կյանքում որոշակի հաջողությունների հասած բոլոր շրջանավարտներին, որ հնարավորությունների սահմաններում աջակից լինեն իրենց նախկին կրթօջախներին՝ այդպիսով նաև սեփական ներդրումն ունենալով արժանի սերունդ դաստիարակելու կարևոր գործում: Իսկ ընդհանրապես, կարևորելով ուսումնական գործընթացը պատշաճ պայմաններում կազմակերպելու անհրաժեշտությունը, այս տարիների ընթացքում քաղաքային իշխանությունն իր հնարավորության սահմանում փորձել է աջակցել դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Այս մասով մենք ունենք որոշակի հաջողություններ, ինչը, սակայն, բավարար չէ և հստակ կարող ենք ասել, որ դեռ շատ անելիքներ կան: Բայց վստահ եմ, որ գալու է այն ժամանակը, երբ մենք խոսելու ենք միայն կրթության որակի, այլ ոչ թե կրթօջախների պայմանների մասին: Սա մեզ համար նպատակ է, որին անպայման կհասնենք», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում իրականացվել են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ՝ աշակերտներին և մանկավարժներին պատշաճ դիմավորելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր դպրոցականներին և մանկավարժներին՝ Երևանի քաղաքապետը մաղթել է ուսումնական տարվա հաջող ընթացք և համոզմունք հայտնել, որ մանկավարժներն իրենց սրտացավ ու հետևողական աշխատանքով կկրթեն ավելի հայեցի մտածելակերպով սերունդ, որը վաղը արժանապատվորեն կծառայի մեր երկրին՝ ապահովելով Հայաստանի զարգացումն ու հզորացումը:

Լրահոս
ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը ԵՄ-ն առավել մեծ աջակցություն կտրամադրի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերի լուծմանը Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայոց բանակը մեր անկախության ամենաարժանի ծնունդն է Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է I համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը Հանրապետության Հրապարակում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել Սփյուռից հնչել են գործնական առաջարկներ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը Սփյուռքի պետք է միասնական ուժերով նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Ռումինիայում Հայոց Միության նախագահ ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն Կարապետյան ՀՀ Կառավարությունը հարկային և մաքսային համակարգերում փաթեթային բարեփոխումներ կիրականացնի Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ Մոսկվայում կտրվի Հայաստանի ներգնա զբոսաշրջությանը խթանող ծրագրի մեկնարկը ԱՄՆ-ն հրաժարվել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Էրդողանի թիկնապահներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan