AM | RU
USD
EUR
RUB

Յուրաքանչյուր երեխա որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի. Հենրիխ Մխիթարյան

 
 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակված տեսահոլովակում կոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:

Տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների մասին:

«Յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից, որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի»,- նշել է Մխիթարյանը: - «Երեխայի կարողություններով և ոչ թե անկարողությամբ է որոշվում, թե ինչ ձեռքբերումներ նա կարող է ունենալ կյանքում»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել երկրում ներառական կրթությունը ընդլայնելու գործում: Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան դպրոցների, ծնողների ու համայնքների պատրաստվածությունն այս առումով բարձրացնելու հարցում: «ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հրաշալի բաներ կարող են անել, եթե նրանց հնարավորություն ընձեռնվի: Նրանք, ինչպես բոլորը, ունեն կրթություն ստանալու նույն իրավունքը»,- ասաց նա:

2017թ.-ի դրությամբ, ՀՀ-ում գոյություն ունեն 208 ներառական դպրոցներ, որոնց թիվն աստիճանաբար աճում է: Հատուկ դպրոցների թիվը 40-ից նվազել է 21-ի՝ հետագա պլանավորված կրճատումներով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում ներառվի հանրակրթական դպրոցներում վաղ մանկությունից մինչև պատանեկություն՝ կատարելով մի շարք միջամտություններ: Դրանց թվում են՝

հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը՝ ներառման պարտավորություն ստանձնելը խթանելու նպատակով,

հատուկ դպրոցների վերակազմակերպումը այնպիսի կենտրոնների, որոնք կկարողանան օժանդակել հանրակրթական դպրոցներին ներառական դառնալու գործընթացում,

հաշմանդամություն որոշելու գործընթացի վերանայումը՝ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգմանը համապատասխան,

0-6 տարեկան երեխաների շրջանում հաշմանդամության և զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման և միջամտության համար մեխանիզմների ստեղծումը, հաշմանդամության վերաբերյալ տվյալների հավաքագրումը՝ առկա բացը լրացնելու և գրանցման առաջընթացը վերահսկելու, ինչպես նաև՝

Աջակցելով իրավական բարեփոխումներին և քաղաքականության մշակմանը՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:

Լրահոս
Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Նորավանի համայնքապետի կողմից 5.6 մլն դրամի չափով խողովակներ են յուրացվել. հարուցվել է քրգործ Արթիկի ավագանին զրկեց Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս Նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան մահացել է Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 միլիոն դրամ Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի և Գևորգ Իրիցյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց Դրախտիկի միջնակարգ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ ՀՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց 1.4 մլրդ դրամ է փոշիացվել Մենք պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan