Հունգարիան Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների դեմ կառուցված ցանկապատի արժեքի կեսը

Հունգարիայի վարչապետը Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների ներթափանցումը կանխելու համար երկրի հարավային սահմանին կառուցված ցանկապատների արժեքի կեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է voanews-ը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին ուղղված նամակում ասվում է, որ դեռևս 2015 թվականին կառուցված ցանկապատները միգրանտների անօրինական ներհոսքից պաշտպանում են ոչ միայն Հունգարիան, այլև ամբողջ Եվրոպան:

ԵՄ առաջնորդները քննադատել են Հունգարիային, քանի որ վերջինս հրաժարվում է ընդունել որևէ ներգաղթյալի Հունաստանից և Իտալիայից

Հետևեք մեզ նաև Telegram-ում