AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը:

Պատերազմի կրակների և ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով և վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ: Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաև ժամանակակից է և ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության և այլ ասպարեզներում:

Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն:
Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ: Արցախի պաշտպանները գիտեն կռվել և հանուն ինչի կռվել: Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը:

Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ Պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է և ողջ հայությունը:

Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջև:

Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»:

Լրահոս
ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում. ՀՀ Նախագահ Սիրիայի ընդդիմադիրները համատեղ հայտարարություն են տարածել Իրանում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք- միջոցառումը Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանի» մասին լուրերը Արցախ. Գործող տնտեսություն Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Ռիո Ֆերդինանտը Մխիթարյանի չխաղալը կապում է Պոգբայի վերադարձի հետ Էլինար Վարդանյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում լուրջ բարեփոխումների ազդակներ է տեսնում տարբեր ոլորտներում Ֆրանսիայի նախագահը Հրանտ Դինքի այրուն է հանձնել «Շիրակ» հիմնադրամի մրցանակը Ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով ՊԵԿ-ը նոր մոտեցումներ կկիրառի Աբովյանում կառուցվելու է արևային վահանակների արտադրության գործարան «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի հանրային քննարկման ընթացքում լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացվել. ՀՀ ԱՆ Կբարձրանա բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը Լուծվում է Լոռու և Շիրակի գյուղական համայնքների՝ երկրաշարժից տուժած 12 ընտանիքի բնակարանային խնդիրները Մադրիդը կդադարեցնի Կատալոնիայի իշխանությունների հաշիվների հսկողությունը, եթե վստահի նրանց օրինապահությանը Մերժվում են բոլոր նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել. Կարեն Կարապետյան Վարչապետին ուղղված հարցը բավարարվեց. Նոյեմբերյանում կկառուցվի շուկա Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսական աճին. Վարդան Արամյան «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանների համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը սկսված է Բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոխվում է Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումն, ապա բանակցություններում կլինի ոչինչ «Ձվի էական թանկացում չունենք». Բաբկեն Պիպոյան Հայ-ադրբեջանական սահմանի միջդիրքային տարածքում ադրբեջանցի զինծառայողի դիակ է հայտնաբերվել Թուրքիան Գյուլենին արտահանձնելու խնդրով յոթ հարցում է ուղարկել ԱՄՆ Մարզերի համար մշակվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր Սիսիան–Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Մենք ունեցել ենք շատ ծանր չորային տարի. Իգնատի Առաքելյան «Արմենիա» ավիաընկերությունը վերագործարկում է դեպի Բեյրութ և Բաղդադ թռիչքները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan