Խոսրովի արգելոցում աշխատանքներ են իրականացվում հրդեհի տարածումը կանխելու համար

Խոսրովի արգելոցում սեպտեմբերի 1-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներն իրականացնելու համար տեղում աշխատում է 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։

«Խոսքը փոքր խոտածածկ տարածքի մասին է, ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար։ Իրավիճակը վերահսկողության տակ է և, կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի տարածման ռիսկերը կբացառվեն»,- նշեց ՀՀ ԱԻ փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Խոսրովի արգելոցի առանձնահատկությունը կայանում է իր ռելիեֆի մեջ՝ այն մի փոքր դժվարանցանելի է, բայց նախարարության աշխատակիցները անում են ամեն հնարավոր բան հրդեհի մարման համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում