Պուտինը չի ծրագրում մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով: «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես գալ ելույթով, նախատեսում է Նյու-Յորքում սեպտեմբերի 18-ին համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ՄԱԿ-ի բարեփոխումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում