ՀՀԿ-ն է ընտրելու ՀՀ հաջորդ վարչապետին. Արմեն Աշոտյան

2018 թվականին ՀՀ վարչապետի թեկնածուին ընտրելու է ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Իշխող կուսակցությունն է որոշելու, թե ով է լինելու վարչապետ, իսկ այդ կուսակցության ղեկավարն է Սերժ Սարգսյանը։ Այսինքն հենց նրա ղեկավարությամբ էլ կորոշվի Հայաստանի հաջորդ վարչապետը»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում