Թուրքիայի փոխվարչապետ Բոզդաղը դեմ է արտահայտվել իրաքյան քրդերի հանրաքվեին

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կրկին շեշտել է, որ Թուրքիան դեմ է Իրաքի քրդերի սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Բոզդաղը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիայի վերաբերմունքը քրդերի անկախության հարցում շատ հստակ է:

«Հանրաքվեն տարածաշրջանին խաղաղություն, կայունություն չի բերելու, այն ոչնչացնելու է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, և ապակայունացնելով հանգեցնելու է անսպասելի խնդիրների»,- նշել է նա:

Բոզդաղը հույս է հայտնել, որ Իրաքյան քրդերը կհրաժարվեն հանրաքվեի իրականացումից և կհետաձգեն այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում