«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը

ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը: Այդ մասին հայտարարել Է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մըքգըրքը:

«Եվս մեկ կարեոր փուլ. SDF-ն վերջին 48 ժամվա ընթացքում ավարտել Է Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը եւ տարհանել հազարավոր խաղաղ բնակիչների»,- սեպտեմբերի 3-ին գրել Է Մըքգըրք Twitter-ի իր Էջում:

Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին, արդեն մի քանի ամիս մարտեր են մղվում Ռաքքայի մատույցներում՝ այն շրջափակելու նպատակով:

ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի եւ օդուժի աջակցությամբ հարձակումն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնց միջուկը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները: Սեպտեմբերի 4-ին SDF-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե հույս ունեն ԻՊ-ի զինյալներից Ռաքքայի ազատագրումն ավարտել երկու ամսվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում