Սեբաստիան Կուրցը հորդորել է դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը հերթական անգամ կոչ է արել դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Թուրքիայում տեղի ունեցած վերջին ձերբակալությունները կրկին ցույց են տալիս, որ ժամանակն է դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններն այդ երկրի հետ»,- նշել է Կուրցը:

Նա նկատել է նաև, որ իրադրությունը Թուրքիայում չի համապատասխանում Կոպենհագենյան չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին միանալու համար: Կուրցն ընդգծել է նաև, որ Թուրքիան աստիճանաբար ավելի է հեռանում եվրոպական արժեքներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում