Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում

Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն նախորդ հանդիպումներում ընդունած որոշումներ, տարածաշրջանային տարբեր հարցեր:

Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ: Նրան կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում