«Հրապարակ». Ամենակրեատիվը եղել է գեներալ Սեյրանի ծննդյան տորթը

Սեպտեմբերի 3-ին «Փարավոնում» գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի հյուրերին դիմավորել է տանկը (մակետը), կողքին՝ յաթրջի արաղ խմող մարտունեցի խարիզմատիկ բիձեք, որ խմել են ու երգել հայրենասիրական երգեր։ Քիչ այն կողմ` պարկերից խրամատ, զինվորների հետ երիտասարդ բուժքույրեր են եղել` իրենց «երգով»։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Փարավոնում» է եղել հայաստանյան ողջ իսթեբլիշմենթը` մոտ 600 մարդ՝ ՀՀ նախագահը, Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, նախարարներ, պատգամավորներ, բոլորը՝ առանց տիկինների: Չեն եղել Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը: Ամենակրեատիվը եղել է տորթը` Օմարի սարի վրա Սեյրան Սարոյանը: Երգել են Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Ներսիկ և Աղասի Իսպիրյանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում