«Ժողովուրդ». Բաբլոյանը, ի տարբերություն նախորդների, տուգանում է բացակայող պատգամավորներին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ավելի խիստ է և չի ներում ոչ մի բացթողում: Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայություններ ունեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

«Սակայն ի տարբերություն մյուսների՝ Արա Բաբլոյանն այդ հարցում բավական խիստ է, և թեկուզ մեկ անհարգելի բացակայության դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն լիագումար նիստերին, այլ նաև հանձնաժողովների նիստերին: … Ընդ որում, ոչ մի խմբակցության միջև ոչ մի տարբերություն չի դնում և տուգանում է անգամ իր կուսակիցներին: Օրինակ՝ երեկվա նիստում թիրախ դարձան ՀՀԿ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանն ու Արտակ Սարգսյանը»,- հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում