Պուտինը պատասխանել Է Մյանմայի վերաբերյալ Քադիրովի հայտարարությանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողմից ոչ մի կարգի ընդդիմություն չկա Մյանմայի իրադարձությունների վերաբերյալ նրա արած հայտարարությունների առնչությամբ, յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ տարածաշրջանների ղեկավարները, կարող Է ունենալ սեփական կարծիքը:

Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ Մյանմայի իրադրության վերաբերյալ Քադիրովի արած հայտարարությունները մի շարք զանգվածային լրատվամիջոցների կողմից մեկնաբանվել են այնպես, որ նա պատրաստ Է վիճարկել Մոսկվայի դիրքորոշումը:

«Ինչ վերաբերում Է ռուսական պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիների կարծիքներին, ապա յուրաքանչյուր մարդ իրավասու Է ունենալ սեփական կարծիքը, անկախ իր պաշտոնեական դիրքից: Ինչ վերաբերում Է տարածաշրջանների ղեկավարներին, դա նույնպես լրիվ ծավալով վերաբերում Է նրանց, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ Չեչնիայի ղեկավարի կողմից ոչ մի կարգի ընդդիմություն չկա, բոլորին խնդրում են հանգստանալ, ամեն ինչ կարգին Է»,- ասել Է Պուտինը սեպտեմբերի 5-ին Չինաստանի Սյամենում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում