Արցախի նախագահն ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին:

Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այնուհետեւ նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում