AM | RU
USD
EUR
RUB

Բելառուսում նշվել է Արցախի անկախության հռչակման 26-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 4-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա էին հայ համայնքային հասարակական և մշակութային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բելառուսի հայ գործարարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նշեց, որ Արցախի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում հաստատել է անկախ հայրենիք ունենալու իր անվիճելի իրավունքը և կենսագործունեության բոլոր ոլորտներում հետագա շարունակական նվաճումներով ապացուցել ժամանակակից պետություն կառուցելու իր կարողությունը:

ՀՀ դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ շփման գծում լարվածությունը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի իրական պատկերը խեղաթյուրելու նպատակով: ՀՀ դեսպանը հորդորեց հայ համայնքի ներկայացուցիչներին առավել ակտիվ աշխատանքներ տանել տարբեր հարթակներում՝ պատմական ճշմարտությունը ներկայացնելու համար:

Դեսպան Եսայանը հատուկ երախտագիտությամբ հիշատակեց անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և ընդգծեց Արցախի հետագա ամրապնդման և հզորացման կարևորությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:

Լրահոս
«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում արտահանումն աճել է մոտ 50 տոկոսով ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ ներկայացուցիչների հետ Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Սոցիոլոգն առաջնային է համարում Սումգայիթի ջարդերի հարցը միջազգային իրավական դաշտ տեղափոխելը Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի. Eurasianet Մոսկվան Վաշինգտոնին և Փհենյանին կոչ է անում սկսել ուղիղ երկխոսություն Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը մյուս առաջատարի հետ Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության ընթացքում դեպի ՌԴ արտահանումն աճել է ավելի քան 250 տոկոսով Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել մի շարք կարևոր ճյուղերում. փորձագետ Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային Բակո Սահակյանը և Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր Արցախի հետ առաջնագծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել Քաբուլում մահապարտի գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գեղարքունիքում անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլը Մի շարք պատմական հուշարձաններում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար պետբյուջեից գրեթե 200 մլն դրամ է ծախսվել Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Յան Ռեգենսբուրգ»-ին անհավանական հաղթանակ տոնել Մոլդովական փողոցի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60 բնակիչ տարհանվել է Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը 111 աշակերտուհու է առևանգել «168 ժամ». Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ. Կ. Զատուլինը՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 24 Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու Համայնքների մանկապարտեզների միավորումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը Զբաղվածության խթանումը՝ 2018-ի գերակայություն ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը ՀՀ Նախագահն ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Զենք՝ ուսուցիչներին և նոր հոգեբուժարաններ. Թրամփի առաջարկը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan