Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Ադրբեջան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցի շրջանակում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն նախորդ հանդիպումներում ընդունած որոշումներ, տարածաշրջանային տարբեր հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում