Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում տեղի ունեցող զարգացումները. Նալբանդյան

«Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիայում տեղի ունեցող զարգացումները»,- այս մասին նշել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ այսօր Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը, ով իր հավատարմագրերի պատճենն է հանձնել նախարարին։

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը մտահոգություն է հայտնել ճգնաժամի արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն ընդունել է Սիրիայից ժամանած շուրջ 22000 փախստականների, իսկ սիրիացի ժողովրդի հետ միասին արհավիրքի դժվարություները կիսած սիրիահայության խնդիրները գտնվում են Հայաստանի իշխանությունների մշտական հոգածության ներքո։ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ ՀՀ Նախագահի հրահանգով, մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

Դեսպան Իբրահիմը ներկայացրել է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում