Մեղրիում ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ-ում իրացման ոչ ենթակա ապրանք ներմուծել ցանկացող անձին

Մեղրիի «Ագարակ» անցակետի մոտ սահմանապահները ձերբակալել են բեռնատար մեքենայով Հայաստանի տարածքում իրացման ոչ ենթակա ապրանք տեղափոխել ցանկացող անձի:

Այս մասին հայտնեցին Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայությունից:

Տրանսպորտային միջոցի զննության ընթացում սահմանապահները հայտնաբերել են էլեկտրական սարքավորումների մասեր:

Նախնական տվյալներով հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 350 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում