ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների աճով պայմանավորված ՊՊԾ-ին կհատկացվի 50 մլն դրամ

ՀՀ կառավարությունը Պետական պահպանության ծառայությանը կհատկացնի լրացուցիչ 50 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՊՊԾ զինծառայողների գործուղման ծախսերը հոգալու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում:

Որոշումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ:

2017 թ. պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հոդվածով ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 մլն դրամ, մնացել է 7 մլն 681.2 հազար դրամ, որն ավիատոմսերի ձեռքբերման գումարն է:

Հատկացվելիք միջոցները, որը կտրամադրվել Պահուստային ֆոնդից, կուղղվեն ՊՊԾ զինծառայողների 2017թ. երրորդ և չորրորդ եռամսյակի գործուղման ծախսերը վճարելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում