AM | RU
USD
EUR
RUB

Հոգևոր առաջնորդների հանդիպումներն ու կրոնական խաղաքարտն Արցախյան հակամարտության համատեքստում

Միջէթնիկ հակամարտությունները պատմականորեն արմատավորվող և երկար ընթացք ունեցող քաղաքական ու պատմական իրադարձություններ են, առանձնանում են իրենց բարդությամբ ու սուբյեկտների լայն ընդգրկունակությամբ, դինամիկ տրանսֆորմացիաներով ու ռազմական բախումներով: Դրա ակնհայտ օրինակն է Արցախյան հակամարտությունը, որը ոչ միայն հայ-ադրբեջաանական, այլև տարածաշրջանային ու համաշխարհային ակադեմիական շրջանակներում լուրջ գիտական քննարկումների առարկա է դարձել: Այսօր աշխարհում էթնոքաղաքական հակամարտություններում առանցքային տեղ է սկսել զբաղեցնել կրոնական գործոնը: Ուստի մի փոքր անդրադառնանք կրոնական գործոնի առնչումներին Արցախյան հակամարտության հետ:

1980-ական թթ Ադրբեջանում ներքին իշխանության պահպանման, ինչպես նաև արտաքին, անվտանգային մի շարք խնդիրներ պատճառ են հանդիսացել իսլամական գործոնի քաղաքականացման և վերաիմաստավորման համար:

1980-ականներին սրված Արցախյան հիմնախնդիրը և հայ-ադրբեջանական ռազմական բախումը արագացրեցին քաղաքական իսլամի մուտքն Ադրբեջան:

Անհերքելի փաստ է, որ Արցախյան հիմնախնդիրն արմատապես խարսխված է ոչ թե կրոնական, այլ ավելի շատ էթնիկական, ազգային, քաղաքական, պատմական, իրավական հենքերի վրա: Սեփական ինքնորոշման ու պատմական հայրենիքի համար պայքարող հայության համար Արցախյան հակամարտության մեջ կենսական չէր, թե, որ կրոնի հետևորդներ են ադրբեջանցիները, մինչդեռ Ադրբեջանում պատկերն այլ էր:Հակամարտության տարբեր փուլերում, հատկապես 1990-ականների ռազմական բախումների ժամանակ Ադրբեջանն ամեն բան անում էր իսլամական աշխարհին Արցախյան պատերազմի մեջ ներգրավվելու համար: Այս երկիրն իսլամական կրոնը տեսնում էր որպես կապող օղակ մահմեդական երկրների հետ՝ Արցախյան հիմնախնդրին ադրբեջանանպաստ լուծում տալու նպատակով: Այսպիսով ի տարբերություն մեր պետական կրոնի՝ քրիստոնեության, իսլամն ադրբեջանական ռազմավարության մեջ հաճախ վերաիմաստավորվում է և դառնում քաղաքական խաղաքարտ:

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի համար այս հակամարտության մեջ կրոնը միայն մի դեր ու նշանակություն կարող էր ունենալ՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու:

Տարածաշրջանային հանրային դիսկուրսում լայն քննարկումների առարկա է դարձել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը՝ Արցախյան հիմնախնդիրը քննարկելու նպատակով, հանդիպում կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:

Քաղաքական ենթատեքստում, կամ էլ Արցախյան հիմնահարցին վերաբերվող քննարկումներում հոգևոր առաջնորդների դիսկուրսն ու հանդիպումները նոր մշակույթ չեն, ուստի կատարենք մի փոքր պատմական ակնարկ վերոնշյալը հասկանալու համար:Ողջամիտ չի լինի կարծել, որ հոգևոր հիմքերի վրա չխարսխված այս հակամարտությունը հոգևոր առաջնորդների լուծելու խնդիրն է, հակամարտության արմատներն ավելի շատ քաղաքական, ազգային, պատմական և իրավական են, սակայն, հաշվի առնելով բոլոր ժամանակներում կրոնական գործոնի չնվազող ազդեցությունը մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա, միանգամայն տրամաբանական և անգամ կենսական նշանակության անհրաժեշտություն է դառնում կրոնական առաջնորդների ներգրավվածությունը խնդրի լուծմանն ուղղված ջանքերում:

Դեռևս 1988թ. փետրվարի 25-ին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռուստատեսությամբ դիմեց հայ ժողովրդին` հորդորելով չկորցնել հավասարակշռվածությունն ու զսպվածությունը և ընթանալ օրինական ու խաղաղ միջոցներով արցախահայության արդար պահանջը լուծելու ճանապարհով:

Նույն օրը Վեհափառը նաեւ մի բովանդակալից հեռագիր էր հղել Մ. Գորբաչովին` համայն հայության անունից արտահայտելով իր մտահոգությունը եւ խնդրելով ձեռնարկել միջոցներ, որպեսզի արդարացի լուծում ստանա Հայկական Ղարաբաղի հարցը` համաձայն Սահմանադրության եւ համաձայն Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների սովետի որոշման ու դեմոկրատիայի սկզբունքների:

Սակայն, ցավոք սրտի, ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների կողմից չեն ձեռնարկվել լուրջ քայլեր` գործընթացը խաղաղ եւ օրինական ճանապարհի վրա պահելու, եւ մի քանի օր անց հետեւում է սումգայիթյան ոճրագործությունը: Արյունալի այդ իրադարձությունից հետո մարտի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեցին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեի երկու պատվիրակներ, ովքեր Հայոց Հայրապետին փոխանցեցին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ցավակցական ուղերձը տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ:

Սա երկու կրոնապետերի միջեւ երկխոսության և համագործակցության յուրօրինակ սկիզբ է դառնում` հակամարտությանը խաղաղ միջոցներով լուծում փնտրելու ուղղությամբ:

Սումգայիթյան ողբերգությունից հետո Հայ Առաքելական Եկեղեցու ջանքերով արցախյան հարցը հայտնվում է քրիստոնեական այլ եկեղեցիների, միջազգային կրոնական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: 1988թ. մայիսի 4-ին Դոնի Ռոստովում տեղի է ունենում Հյուսիսային Կովկասի եւ Անդրկովկասի կրոնապետերի ժողովը, որն ավարտվում է համատեղ ուղերձով, որով քրիստոնյա եւ մահմեդական կրոնապետերը սիրո, եղբայրության ու խաղաղության կոչ էին անում իրենց հավատացյալներին:

1991թ. Վազգեն Ա կաթողիկոսը կրկին դիմում է Մ. Գորբաչովին` խնդրելով կանխել արյունահեղությունները: Միաժամանակ Վեհափառ Հայրապետն առանձին նամակ է հղում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Էմիլիո Կաստրոյին, որին հետեւում է այդ օրերին Կանբերայում ընթացող ԵՀԽ հերթական համաժողովի հայտարարությունը, որը խորհրդային ղեկավարներից պահանջում էր պաշտպանել հայերի կրոնական, մշակութային եւ ազգային շահերը, ինչպես նաեւ հակամարտության տարածքի բոլոր բնակիչների մարդկային իրավունքները: ԽՍՀՄ ղեկավարին են դիմում նաև Երուսաղեմի եկեղեցիների հոգեւոր պետերը, իսկ Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը Արցախում վերսկսված հակահայկական գործողությունների առիթով հանդես է գալիս մամուլում: Հաջորդ տարի Արցախի խնդիրը հատուկ քննության նյութ է դառնում նաեւ Պրահայում գումարված Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի նիստում:

ԵՀԽ-ն և ԵԵԿ-ն դառնում են երկու հոգևոր պետերի երկրորդ հանդիպման միջնորդն ու նախաձեռնողը: Բանակցությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում ԵՀԽ նորընտիր քարտուղար Կոնրադ Ռայզերն ու ԵԵԿ ընդհանուր քարտուղար Ժան Ֆիշերը: 1993թ. փետրվարին Շվեյցարիայի Մոնտրեո քաղաքում կայացած հանդիպումն առանձնակի նշանակություն ունեցավ. երկու կրոնապետերը համատեղ հայտարարությամբ մեկ անգամ և հաստատեցին, որ հակամարտությունը չունի կրոնական շարժառիթ:

Այնուհետեւ, հայ և ադրբեջանցի հոգեւոր առաջնորդների միջեւ շփումներն ու համագործակցությունը շարունակելու միջնորդական առաքելությունը հիմնականում ստաձնում է Ռուս Ուղղափառ Եկեղեցին: 1994թ. Վազգեն Ա կաթողիկոսը եւ Ալլահշյուքյուր Փաշազադեն Ալեքսի Բ պատրիարքի առաջարկով դիմեցին հակամարտող կողմերին` կոչ անելով անհապաղ դադարեցնել արյունահեղությունը: Մասնավորապես, իպատասխան ռուս պատրիարքի այս առաջարկի, Վազգեն Վեհափառը նման կոչով նամակներ է հղելՀՀ, Արցախի և Ադրբեջանի իշխանություններին:

Հաջորդ հանդիպումն արդեն Գարեգին Ա կաթողիկոսի եւ Ալլահշյուքյուր Փաշազադեի միջեւ էր, որը կայացավ Մոսկվայում 1995թ. ամռանը, Ալեքսի Բ-ի նախաձեռնությամբ: Եռակողմ հանդիպման արդյունքում հայ, ռուս և ադրբեջանցի կրոնապետերը կրկին ստորագրեցին մի հայտարարություն, որը եւս մեկ անգամ հաստատում էր այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը զուրկ է կրոնական հիմքից: 1995թ. հանդիպման ընթացքում երեք կրոնապետերը հանդես եկան նաեւ խաղաղարար կոնֆերանս հրավիրելու նախաձեռնությամբ: Այդշրջանում, երբարդենիրադրությունըփոքր-ինչկայունացելէր, հանդիպման մասնակիցները կարեւորեցին փախստականների, ինչպես նաեւ գերիների ու պատանդների խնդրի լուծումը` իբրեւ խաղաղության հաստատման կարեւոր պայման, եւ հակամարտող կողմերին կոչ արեցին ազատ արձակել մինչեւ վերջին գերյալը:

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպումներն ու երկխոսությունը նոր թափով շարունակվեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք` որակական նոր աստիճանների բարձրանալով: 2000 թվականից իվեր երկու կրոնապետերի միջեւ տեղի ունեցան մի շարք կարեւոր հանդիպումներ, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ եւ հնչեցին պատմական հայտարարություններ, սակայն այդ հանդիպումներից առաձնապես կարեւորվեցին վերջին երկուսը:

Նախ, 2010 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցավ աննախադեպ բան, արցախյան հակամարտության 22 տարիների ընթացքում առաջին անգամ հայկական պատվիրակության ինքնաթիռը հատեց հայ-ադրբեջանական սահմանը եւ Երեւանից մեկնեց Բաքու` այնտեղ տանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու նրա շքախմբին: Գարեգին Բ կաթողիկոսը Ալլահշյուքյուր Փաշազադեի հրավերով մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք` մասնակցելու ապրիլի 26-27-ը Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի ժամանակ իր խոսքում Վեհափառ Հայրապետը մեծապես կարեւորեց արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը.

Գագաթնաժողովի շրջանակներում Գարեգին Բ կաթողիկոսի, Կիրիլ Ա պատրիարքի եւ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև տեղի ունեցավ եռակողմ հանդիպում, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որով հոգեւոր առաջնորդները վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը եւ կրկին հայտնեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու իրենց ջանքերն այդ ուղղությամբ: Հոգեւոր առաջնորդները կարեւորում էին փախստականների վերադարձն իրենց բնակավայրերը, գերիների ազատ արձակումը, վանդալիզմի դատապարտումն ու կրոնական հուշարձանների եւ սրբությունների պահպանումը և այլն:

Բաքվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով նույնպես ողջունեց հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը` դրանցում կարեւոր համարելով կրոնապետերի և հոգևոր սպասավորների դերը:

Այնուհետեւ` 2011թ. նոյեմբերի 28-ին, Փաշազադեն պահպանեց Գարեգին Բ-ի կողմից հաստատված նշաձողը եւ Հայոց Հայրապետի հրավերով ժամանեց Երևան` մասնակցելու ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին: Նիստից հետո տեղի ունեցավ ավանդական դարձած եռակողմ հանդիպում` հայ, ադրբեջանցի եւ ռուս կրոնապետերի միջև: Հոգևոր առաջնորդների հանդիպումներում բազմիցս ընդգծվել և ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ հակամարտությունը բացարձակապես չունի կրոնական հիմքեր, ինչը խիստ կարևոր էր արցախահայության պայքարի բնույթի աղավաղման եւ հակամարտությանը կրոնական կեղծ երանգ հաղորդելու միջոցով շահարկումներ կատարելու ադրբեջանական տխրահռչակ քաղաքականությունը որոշակիորեն կանխարգելելու տեսակետից: Չի կարելի թերագնահատել նաեւ հոգեւոր առաջնորդների պատմական հայտարարությունների դերը, որոնք, կրելով դեկլարատիվ բնույթ, սթափության ու զսպվածության էին կոչում հակամարտող կողմերին` իրենց հոգեւոր համայնքներին ուղղորդելով երկխոսության եւ խաղաղ բանակցությունների: Հոգևոր առաջնորդները որոշակի հաջողություններ արձանագրեցին նաև գերիների ազատ արձակման, զոհվածների մարմինների փոխանակման եւ այլ հարցերում` փորձելով փոքր-ինչ բուժել ռազմական գործողությունների վերքերը:

Ուստի առաջիկայում սպասվող հանդիպման մասին կատարենք մի քանի քաղաքական կանխատեսում ու սպասենք իրադարձությւոնների զրագացմանը:
Տրամաբանական չէր լինի կարծել, որ հոգևոր առաջնորդների հանդիպումից հետո Արցախյան հակամարտության լուծման լուրջ առաջխաղացում է տեղի ունենալու, սակայն այս հանդիպումը կարող է որոշակի փոփոխություններ բերել հանրային քննարկումենրում, պատկերացումներում ու կարծրատիպերում, ստեղծել խաղաղ, կողմնորոշող ու կայուն մթնոլորտ սեփական հասարակության, ժողովրդի շրջանում: Խաղաղության պահպանման խնդիրն այսօր հրամայական է, քանզի տարածաշրջանում այն շատ խոցելի վիճակում է գտնվում սահմանային միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով, որը սակայն մեծամասամբ հրահրում է Ադրբեջանական կողմը:

Ուստի այս հանդիպումումը կարող է ունենալ արդյունք այն առումով, որ հոգևոր առաջնորդները կարող են օգտագործել սեփական հեղինակությունը հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում հարային մթնոլորտ ստեղծելու առումով: Որպես օրինակ Հռոմի Պապն ամեն առիթ օգտագործում է Սիրիայում պատերազմը դադարեցնելու կոչեր անելու համար։ Այս իրադարձությունը կարող է արձանագրել նաև այն փաստը, որ կրոնական ճանապարհով կարելի է երկխոսության մեջ մտնել մի երկրի հետ, որի հետ ոչ միայն չկան դիվանագիտական հարաբերություններ, այլև առկա է պատերազմ և թշնամանք:

Սիրանուշ ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս
ԱՀ Նախագահը մեդալով է արժեվորել Արցախի ճանաչման գործում ԱՄՆ երեք կոնգրեսականների ավանդը ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը ԵՄ-ն առավել մեծ աջակցություն կտրամադրի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերի լուծմանը Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայոց բանակը մեր անկախության ամենաարժանի ծնունդն է Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է I համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը Հանրապետության Հրապարակում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել Սփյուռից հնչել են գործնական առաջարկներ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը Սփյուռքի պետք է միասնական ուժերով նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Ռումինիայում Հայոց Միության նախագահ ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն Կարապետյան ՀՀ Կառավարությունը հարկային և մաքսային համակարգերում փաթեթային բարեփոխումներ կիրականացնի Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ Մոսկվայում կտրվի Հայաստանի ներգնա զբոսաշրջությանը խթանող ծրագրի մեկնարկը ԱՄՆ-ն հրաժարվել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Էրդողանի թիկնապահներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan