Մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին. տղամարդը մահացել է

ՀՀ քննչական պետական կոմիտե ահազանգ է ստացվել այն մասին, որ մետրոյի գնացքը վրաերթի է ենթարել 1979թ. ծնված տղամարդու: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Ըստ նախնական տվյալների՝ 00:15-ին մետրոպոլիտենի տարածքում հերթական գիշերային պլանային աշխատանքներն իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը գնացքով վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված տղամարդուն: Վերջինս ևս հանդիսանում է մետրոպոլիտենի աշխատակից:

Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում