ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի վերաբերյալ բանաձեւում պետք է ընդգծի խնդրի ռազմական լուծման բացակայությունը. Լավրով

Մոսկվան պնդելու է, որ ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ում ներկայացված ամերիկյան բանաձեւում ընդգծվի Կորեական թերակղզու խնդրի ռազմական լուծման բացակայությունը: Այդ մասին սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ինչպես ես եմ հասկանում, ամերիկացիներն արդեն պատրաստել են բանաձեւը (ԿԺԴՀ-ի վերաբերյալ), եւ, հավանաբար, այնքան էլ կոռեկտ չէ, տեքստը չտեսած, խոսել այն մասին, որ մենք դա կարգելափակենք կամ դրան կաջակցենք»,-ասել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

«Միանշանակ առաջ ենք տանելու բանակցային որոշման այլընտրանքի բացակայությունն ընդգծելու, այդ խնդրի ռազմական լուծման բացակայությունն ընդգծելու անհրաժեշտությունը»,- հավելել է Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում