Ադրբեջանի արվեստագետները, լրագրողները և պատգամավորները նախագահ Ալիևին կոչ են անում ազատ արձակել ձերբակալված լրագրողին

Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:

Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումի մեջ գործիչները նշում են, որ Մեհման Ալիևը մեծ համբավ է վայելում Ադրբեջանում և իր լրատվական գործակալության հետ միասին մեծ հաջողությունների է հասել: Դիմումի հեղինակները հույս են հայտնում, որ նախագահ Ալիևը միջոցներ կձեռնարկի, և լրագրողին ազատություն կշնորհվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում