«Հրապարակ». Կրթության պետական տեսչությունն այսօր կլուծարվի

Այսօր կառավարության նիստում կլուծարվի Կրթության պետական տեսչությունը և որոշում կընդունվի նոր՝ ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմին ստեղծելու մասին։ Որոշման համաձայն, նոր տեսչությունը պետք է ձևավորվի 4 ամսում։ Սակայն 45 օրվա ընթացքում պետք է հաստատվի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը, որից հետո ևս մեկ շաբաթում՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ի դեպ, խոսվում է, որ այժմ տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը դժվար թե նշանակվի տեսչական մարմնի ղեկավար։ Այս պաշտոնում շրջանառվում է վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի անունը»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում